AM
8 Դեկտեմբեր 2020 - 09:08 AMT

Հայկ Ծիրունյանն ու Նարեկ Գրիգորյանը փոխարինել են «Իմ քայլը» լքած պատգամավորներին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը լքած երկու պատգամավորի՝ Գայանե Աբրահամյանի և Վարազդատ Կարապետյանի փոխարեն մանդատ են ստացել Հայկ Ծիրունյանն ու Նարեկ Գրիգորյանը։

«Իմ քայլից» Գայանե Աբրահամյանը խմբակցությունը լքելու և մանդատը վերջնականապես վայր դնելու մասին հայտարարել էր նոյեմբերի 16-ին, այդ մասին նա խոսել էր նաև սեպտեմբերի 25-ին։

Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վարազդատ Կարապետյանը մանդատից հրաժարվելու մասին հայտարարել էր հոկտեմբերի 25-ին: Դետեմբերի 4-ից նա ստանձնել է Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պաշտոնը։

Նոյեմբերի 10-ին պատերազմի դադարեցման համաձայնությունից հետո «Իմ քայլը» մի քանի պատգամավոր է լքել, այդ թվում՝ Լուսինե Բադալյանը և Մեսրոպ Պապիկյանը։ Կառավարության կազմում ևս մի շարք փոփոխություններ են եղել, նշանակվել են նոր նախարարներ։