Արցախցիների՝ ՀՀ կառավարության սոցիալական աջակցության առաջին ծրագրով կա հաստատված 80,000 դիմում։ Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ այն ամենաընգրկուն ծրագիրն է։
Խոսքը պատերազմի ընթացքում Հայաստան տեղափոխված արցախցիներին միանվագ 68,000 դրամ տալու մասին է:
Ծրագրի շահառուներին տրվում է նաև լրացուցիչ միանվագ 15,000 դրամ (կեցավայրի ծախսերի փոխհատուցում), եթե նրանք ՀՀ-ում չունեն սեփականության կամ վարձակալության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք (բացառությամբ՝ գյուղատնտեսական նշանակության հողամասերի)։
Կարդացեք նաև՝ Ո՞ր արցախցիները ՀՀ կառավարությունից միանվագ 68,000 դրամ օգնություն չեն ստանա






