AM
8 Դեկտեմբեր 2020 - 09:39 AMT

Փոխոստիկանապետ․ ՃՏՊ-ների նվազումը կապ ունի բալային համակարգի հետ

Հայաստանում արձանագրվող ճանապարհատրանսպորտային պատահարների կրճատումը կապված է երթևեկության բալային համակարգի արդյունավետության հետ: Նման տեսակետ է հայտնել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

2020-ի առաջին 9 ամսում եղել է 2855, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 3443 պատահար, ինչը նշանակում է, որ ՃՏՊ-ները մոտ 17%-ով նվազել են:

«Սա խոսում է նաև բալային համակարգի ներդրման արդյունավետության մասին»,- ասել է Ֆիդանյանը՝ նշելով, որ արագաչափերի, տեսախցիկների ու բալային համակարգի միջոցով հնարավոր է եղել կրճատել նաև իրավախախտումների թիվը:

2020-ի 9 ամսում արագաչափերով և տեսախցիկներով արձանագրվել է ընդհանուր 985,000 իրավախախտում, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 1 մլն-ից ավելի:

2020-ից մեկնարկած բալային նոր համակարգով յուրաքանչյուր վարորդի 9 միավոր է տրվում, խախտումների դեպքում՝ տուգանքներին զուգընթաց, միավորներ են հանվում: Մեկ տարում այդ բալերը սպառելու դեպքում վարորդի տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվում է 6 ամսով: