AM
8 Դեկտեմբեր 2020 - 10:51 AMT

Արմեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը սկսել է անհնազանդության ակցիաներ։ Երևանի որոշ հատվածներում արդեն փողոցներ են փակվել։ Ոստիկանները ցուցարարներին բռնի բերման են ենթարկում։ Փակված փողոցների թվում են Աբովյանի որոշ հատվածներ, Մյասնիկյանի, Մոսկովյանի, Սախարովի հրապարակը, Բաղրամյան պողոտայի մի մասը, Ավետիսյան փողոցը։ Ցուցարարները շարժվում են նաև դեպի Հանրապետության հրապարակ՝ վանկարկելով «Նիկոլ՝ դավաճան»։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, նշելով, որ ընդդիմության կողմից վարչապետին առաջադրված վերջանժամկետը սպառվել է ժամը 12:00-ին և հրաժարական չի ներկայացվել, հայտարարել է, որ այս պահից սկսած՝ մինչև 17:00-ն Հայաստանի քաղաքացիներն ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներն անելու, իրենց բողոքը, պահանջը տեղ հասցնելու համար: