Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչատրյանը դեկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը։
Ըստ կանոնադրության՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթում, պատգամավորը կարող է գրավոր դիմումով հետվերցնել իր դիմումը։ Եթե հետ չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որի հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։
Հրաժարականի պատճառների մասին հայտնի չէ։
Խաչատրյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Ավարտել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ծառայել է զինված ուժերում։ 2018-ին եղել է Լոռու փոխմարզպետ։






