Սյունիքի մարզպետի տեղակալ Մելիքսեթ Պողոսյանը կառավարության որոշմամբ նշանակվել է Սյունիքի մարզպետ։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.Մելիքսեթ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ», – ասվում է որոշման մեջ։
Մեկ այլ որոշմամբ Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Ավելի վաղ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարական էր տվել և ազատվել զբաղեցրած պաշտոնից։ Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2018-ի հոկտեմբերին:






