AM
11 Դեկտեմբեր 2020 - 07:16 AMT

Զինծառայողները կզորացրվեն փուլային կարգով մինչև դեկտեմբերի 25-ը

Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը փուլային կարգով կիրականացվի զորահավաքային զորակոչի միջոցով ԶՈւ-ում զորահավաքային զինծառայություն անցնող ծառայողների զորացրումը։

Նույն ժամանակահատվածում կիրականացվի նաև ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցների վերադարձն այդ մարմիններին:

Որոշումն ընդունվել է Կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով:

Ընդունված նախագծի համաձայն՝ սեպտեմբերի 27-ին հայտարարված ընդհանուր զորահավաքը կփոխարինվի մասնակի զորահավաքով, զինված ուժերի պատերազմական ժամանակների հաստիքների համալրումը կսահմանափակվի ԶՈւ համար անհրաժեշտ ռազմավարական ուղղություններով:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։