Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, մահացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող՝ 2001թ. ծնված Վրեժ Համլետի Մարտիրոսյանը, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում։ Մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», – ասվում է հաղորդագրության մեջ:






