Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ:
Նախագահականից հայտնում են, որ քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
Դեկտեմբերի 3-ին հայտարարվել էր, որ Մանուկյանը վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր կուսակցությունների միասնական թեկնածուն է։ Մանուկյանը դեկտեմբերի 5-ին կայացած հանրահավաքում հայտարարել էր, թե Փաշինյանը «թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով», նա նշել էր, թե , եթե «շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդն իրեն (Փաշինյանին) կհոշոտի»։ Ավելի ուշ նա իր ուղերձում հայտարարել էր, թե իրենք ցնցումներ չեն ուզում, ՀՀ-ին պետք է համերաշխություն։






