Դատարանը մերժել է բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը։
Ֆեյսբուքյան իր էջում նրա պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնում է, որ ձերբակալությունը ճանաչվել է ոչ իրավաչափ։
Այվազյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 12-ին իշխանության յուրացման փորձի կասկածանքով՝ նոյեմբերի 10-ի լույս գիշերը կառավարության և Ազգային ժողովի շենքեր մտնելու և անկարգությունների կազմակերպման գործի շրջանակներում։
Նոյեմբերի 10-ի լույս գիշերը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում զինադադարի և Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը Ադրբեջանին փոխանցելու հայտարարությունից հետո, ցուցարարները գրավել էին ԱԺ ու կառավարության շենքերը։ ԱԺ նախագահին ծեծել են խորհրդարանի մոտ՝ երբ նա փորձում էր հեռանալ դեպքի վայրից, նախապես կանգնեցնելով ավտոմեքենան։






