Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները փակ են։
Շիրակի մարզի Ամասիայի (մառախուղ), Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։
Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Oտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։






