Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպել է իշխող «Իմ քայլը» խմբակցության հետ։ Հանդիպումը փակ է, հրավիրված է նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում քննարկվելու են Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, որոշվելու են առաջնահերթությունները, ռազմավարական ուղղությունները:
Մասնավորապես, քննարկվելու է ռեյտինգային համակարգ ունենալու նպատակահարմարությունը, ընտրական հանձնաժողովների մոդելի հարցը, ընտրություններից հետո մինչև քանի կուսակցություն կարող է կոալիցիա կազմել և այլն:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունը պատերազմից հետո Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի կետերից մեկն է:






