AM
17 Դեկտեմբեր 2020 - 07:14 AMT

Շուշան Պետրոսյանը բերման է ենթարկվել․ ՄԻՊ-ն արագ արձագանքման խմբով ոստիկանությունում է

Երգչուհի Շուշան Պետրոսյանին դեկտեմբերի 17-ին ոստիկանությունը բերման է ենթարկվել, PanARMENIAN.Net-ին ասացին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Նա բերման է ենթարկվել քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրասվող նյութերի շրջանակներում»,- նշեցին ոստիկանությունից։

Երգչուհուն բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժին։

Ոստիկանությունում դեկտեմբերի 14-ին մի քաղաքացի հաղորդում էր ներկայացրել, որ երգչուհի Շուշան Պետրոսյանն իրեն ծեծի է ենթարկել։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել: