Եռաբլուրում ոստիկանների ու քաղաքացիների միջև բախում է սկսվել, Պանթենոնի մուտքի մոտ լարված իրավիճակ է, քաղաքացիները պահանջում են թույլ չտալ վարչապետ Փաշինյանի մուտքը Եռաբլուր, փոխանցում է Factor Tv-ն։
Ոստիկանները փորձում են ճանապարհ բացել երթով այնտեղ շարժվող վարչապետի համար։ Ոստիկանության ծառայողներից մեկը բախման արդյունքում վնասվել է։
Լարվածությունից առաջ Եռաբլուր է ժամանել Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը, քաղաքացիները վանկարկել են «Սասուն` դավաճան» ու առաջարկել հեռանալ Պանթեոնից։
Նրանք Միքայելյանին կոչել են «դասալիք»։
Զուգահեռաբար երթով Պանթեոնին են մոտենում Կառավարության անդամներն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նրանց ուղեկցում են բազմաթիվ քաղաքացիներ։
Հայաստանում ու Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է հայտարարված։






