AM
19 December 2020 - 11:12 AMT

Վարչապետի ուղղությամբ իրեր են նետել․ Եռաբլուրում լարված է (Թարմացվող)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Եռաբլուրում է, նրա ուղղությամբ քաղաքացիներն ինչ-որ իրեր են նետել, անվտանգության աշխատակիցները փորձել են անձրևանոցներով պաշտպանել նրան, փոխանցում է Factor Tv-ն։

Եռաբլուրում մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացած, բազմաթիվ քաղաքացիներ կան, վարչապետը շարունակում է շարժվել դեպի Պանթեոնի մուտք, լարված իրավիճակ է, քաշքշուկ է սկսվել։

Փորձում են վարչապետի անվտանգությունն ապահովել։

15։10 – Քաղաքացիների մի մասը շարունակում է վանկարկել «Նիկոլ վարչապետ», մյուս մասը՝ «Նիկոլ դավաճան»։

15։15 – Փաշինյանն արդեն Եռաբլուր է մտել, Կառավարության անդամների, անվտանգության աշխատողների ու երթի մասնակիցների հետ։

15:20 – Փաշինյանը ծաղիկներ է դրել զոհերի շիրիմներին։

15։ 29- Վարչապետը զրուցել է իրենց հարազատների շիրիմներին եկած քաղաքացիների, զոհերի ծնողների հետ։

15։47 – Փաշինյանը դուրս է գալիս Եռաբլուրից, մարկանց մի խումբը շարունակում է վանկարկել «Նիկոլ վարչապետ»։