AM
22 Դեկտեմբեր 2020 - 10:09 AMT

Ընդդիմությունը փաստաբանական արագ արձագանքման խումբ է ստեղծել

Զանգվածային անհնազանդության միջոցառումների ընթացքում քաղաքացիների իրավունքների հնարավոր խախտումների դեպքում կարելի է կապ հաստատել փաստաբանական արագ արձագանքման խմբի համակարգող, փաստաբան Բենիկ Գալստյանի հետ՝ 044-31-00-73 հեռախոսահամարով, փոխանցում են «Հայրենիքի փրկության շարժման» գրասենյակից։

Ընդդիմությունն արդեն սկսել է անհնազանդության ակցիան Հանրապետության հրապարակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ավելի վաղ Փաշինյանը՝ խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, հայտարարել էր, թե 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։