AM
22 Դեկտեմբեր 2020 - 10:38 AMT

Ոստիկանությունն ու նախկին փոխհրամանատարն իրարամերժ բացատրություններ են տալիս հրաժարականին

Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Սամվել Հակոբյանը պաշտոնավարումը դադարեցրել է ծառայողական հարաբերություններում ծագած խնդիրների պատճառով, հայտարարել են կառույցից։

Ուժային կառույցից արձագանքել են դեկտեմբերի 22-ի հանրահավաքում հնչած հայտարարությանը, թե Հակոբյանը ծառայությունից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել՝ նշելով, որ հանրահավաքի ժամանակ ներկայացված պատճառները չեն համապատասխանում իրականությանը։

Ինքը Հակոբյանը հայտարարել է ոստիկանության խոսքերին տրամագծորեն հակառակի մասին։ Իր խոսքերով, այս օրերին ոստիկանությանը և հատկապես ոստիկանության զորքերին տրվող հանձնարարականները վտանգում են երկրի ու հասարակության անվտանգությունն ու համերաշխությունը։ «Չկարողանալով ցուցաբերել բացարձակ անտարբերություն՝ որոշել եմ ներդրում չունենալ վերոհիշյալ անարդարություններին և ոստիկանությունում ծառայությունս դադարեցնելու մասին զեկուցագիր եմ ներկայացրել։ Իմ ծառայակից ընկերներին ու գործընկերներին կոչ եմ անում հրաժարվել ապօրինի հրահանգներ կատարելուց, հավատարիմ մնալ տված երդմանն ու ծառայել բացառապես օրենքին ու հասարակության շահերին», – գրել է նա։

Դեկտեմբերի 22-ին Հանրապետությունում հերթական անգամ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ընդդիմադիրները նշել են, թե երկրում գործադուլներ են սկսել փաստաբանները, չեն աշխատում Վանաձորի բենզալցակայանները, պաշտոնը թողել են բարձրաստիճան ոստիկաններ։