Երևանի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչիկ Թովմասյանը հրաժարական է ներկայացրել ընտանեկան պատճառներով, PanARMENIAN․Net-ին ասացին Ոստիկանությունից։
Ավելի վաղ ընդդիմադիրները հայտարարել էին, թե Թովմասյանը հրաժարականի է տվել քաղաքական պատճառներով ու միացել վարչապետի հրաժարականը պահնաջող ցուցարարներին։
Մինչև այդ հայտարարվել էր, որ Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Սամվել Հակոբյանը պաշտոնավարումը դադարեցրել է ծառայողական հարաբերություններում ծագած խնդիրների պատճառով, իսկ հանրահավաքում նրա՝ պաշտոնավարումը դադարեցնելու մասին ներկայացված տվյալները կեղծ են։
Դեկտեմբերի 22-ին Հանրապետությունում հերթական անգամ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ընդդիմադիրները նշել են, թե երկրում գործադուլներ են սկսել փաստաբանները, չեն աշխատում Վանաձորի բենզալցակայանները, պաշտոնը թողել են բարձրաստիճան ոստիկաններ։






