Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը չի ձերբակալվել, նա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրգործի շրաջանակում ՔԿ կներկայանա դեկտեմբերի 23-ին, PanARMENIAN.Net-ին ասացին կոմիտեից։
«Նա հրավիրվել է դեկտեմբերի 22-ին հրավիրվել է, սակայն չի ներկայացել, կապ է հաստել վարույթն իրականացնող քննիչի հետ՝ խնդրելով ներկայանալ դեկտեմբերի 23-ին: Վարույթն իրկանացնող մարմինն ընդառաջել է նրա խնդրանքին»,- ասացին ՔԿ-ից։
Ավելի վաղ մամուլում լուր էր տարածվել, թե Մանվել Փարամազյանը ձերբակալվել է։






