AM
23 Դեկտեմբեր 2020 - 06:19 AMT

ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները փակ են, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի քաղաքի և Սյունիքի մարզի բոլոր ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Արմավիր, Թալին, Աշտարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում, Կոտայքի Աբովյան-Հրազդան ճանապարհին մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։