AM
24 Դեկտեմբեր 2020 - 06:49 AMT

ՀՀ տարածքում ձյուն է և բուք․ Դեկտեմբերի լույս 26-ի գիշերը 8-10 աստիճանով կցրտի

Դեկտեմբերի 24-ին Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին գիշերը և առավոտյան՝ մերկասառույց:

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Դեկտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 25-26-ի գիշերը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Շիրակում, Գեղրաքունիքում, Արագածոտնի մազրում ջերմաստիճամը կնվազի մինչև -25 աստիճան։

Երևանում՝ դեկտեմբերի 24-ին սպասվում է ձյուն, ճանապարհներին գիշերը և առավոտյան ժամերին՝ մերկասառույց։ Դեկտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։Դեկտեմբերի 25-28-ը գիշերային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի մինչև -12 աստիճան։