AM
24 Դեկտեմբեր 2020 - 11:48 AMT

Երևանում նոր փողոց կկառուցվի․ Կոմիտասի պողոտայի երթևեկությունը կթեթևանա

Երևանի Արաբկիր վարչական շրջանում նոր փողոց կկառուցվի՝ այն կմիացնի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները։ Դա թույլ կտա թեթևացնել Կոմիտասի պողոտայի երթևեկությունը։

Հյուuիuային և հյուuիuարևելյան տարածաշրջաններից եկող տրանuպորտային հոuքերն իր վրա է վերցնում բացառապեu Կոմիտասի պողոտան, ինչի հետևանքով մշտական խցանումներ են առաջանում դրա և խաչվող փողոցների հանգույցներում: Գերբեռնված ռեժիմով են գործում Կոմիտաս – Գրիբոյեդով, Արամ Խաչատրյան նրբանցքի, Վաղարշ Վաղարշյան փողոցի խաչմերուկների հատվածները:

Գործադիրի նիստում այդ մասին հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը` տեղեկացնելով, որ շինարարական աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ:

Կառուցվելիք ճանապարհահատվածն անցնում է կառուցապատված հատվածով, հատում է նախկին երկաթգիծը: Վերականգնվող տեղամասի երկարությունը մոտ 0.265 կմ է: Ճանապարհը կսկսվի Մամիկոնյանց փողոցից՝ Մամիկոնյանց 49 նորակառույց շենքի բակ տանող հատվածից, կհատի նախկին երկաթգծի ճանապարհը և կմիանա Արամ Խաչատրյան գործող փողոցի սկզբնամասին:

Ծախսերն իրականացվելու են Երևան համայնքի բյուջեից: