AM
26 Դեկտեմբեր 2020 - 11:27 AMT

Բուժկենտրոնները թթվածնի արտադրության 4 մեծ կայան կստանան

Դեկտեմբերի 27-ին Երևան կժամանի 2020-ի վերջին բեռնատար ինքնաթիռը, որը Չինաստանից կտեղափոխի 4 մեծ թթվածնի արտադրության կայան բժշկական կենտրոնների համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ նախարարությունը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մեր երկրի կարողությունների հզորացումը։

ՀՀ կտեղափոխվի նաև 94 անհատական թթվածնային կոնցենտրատոր, Covid-19-ի ախտորոշման 100,000 թեստ, 200,000 նմուշառման ձողիկ, ինչպես նաև դիմակ և արտահագուստ։

Միայն 2020թ․ ՀՀ բժշկական կենտրոններում արդեն իսկ տեղադրվել է թվով 12 թթվածնի արտադրության կայան, որից 4-ը բեռնատար ինքնաթիռով Հայաստան էր տեղափոխվել 1 շաբաթ առաջ։

Հայաստանում դեկտեմբերի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 157,349-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2752 դեպք է գրանցվել, այլ պատճառով՝ 671։ Փաստացի բուժվում է 15,257 մարդ։