AM
29 December 2020 - 09:54 AMT

ԱԱԾ տնօրենը կրկին Մոսկվայում է

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը կրկին մեկնել է Մոսկվա, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ գերատեսչության մամուլի ծառայությանը հղումով։

«ԱԱԾ տնօրենը Մոսկվա է մեկնել»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Այցի օրակարգը հայտնի չէ։

Աբազյանը վերջին անգամ Մոսկվայում էր դեկտեմբերի սկզբին։