Կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման և կանխարգելման նպատակով տոնական օրերին ևս նմուշառում կիրականացվի։
Դեկտեմբերի 31-ից 2021-ի հունվարի 7-ն ընկած ոչ աշխատանքային և տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում նմուշառման գործընթաց կիրականացվի 10:00-12:00-ն:
Գործընթացն իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով սահմանված կարգով, տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում դեկտեմբերի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 158,296-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2797 դեպք կա, այլ պատճառով՝ 676։






