AM
17 July 2002 - 13:51 AMT

ԵՐԵՎԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 18-ին սպասվում է Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի ղեկավարության այցը Երեւան: Պատվիրակությունը գլխավորում է Սամցխե-Ջավախքում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Թեյմուրազ Մոսիաշվիլին: Ինչպես հաղորդում է «Ա-ինֆո» գործակալությունը, պատվիրակության անդամները, որի կազմում ընդգրկված են նաեւ Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Արտյուշ Համբարձումյանը եւ Նինոծմինդայի շրջանի վարչության նախագահ Րաֆիկ Արզումանյանը, հանդիպում կունենան Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ: