AM
8 Հունվար 2021 - 07:54 AMT

Սուրենյան․ Երևանում -10-ը հարաբերական խոնավության պատճառով -20-ի էր հավասար

Երևանում հունվարի 8-12-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ և թույլ ձյուն։ Այդ օրերին մայրաքաղաքում -8․․․-10 աստիճան ցուրտ կգրանցվի։

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով հունվարի լույս 8-ի սառնամանիքին, գրել է, որ Երևանում -10 էր, բայց -20 աստիճանին հավասար ցուրտ էր, պատճառը բարձր հարաբերական խոնավությունն է։

Հունվարի 8-12-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում՝ ամպամածություն, մառախուղ և թույլ ձյուն։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Կոտայքում, Շիրակում, Վայոց ձորում գիշերային ժամերին մինչև -13․․․-18 աստիճան ցուրտ կլինի։