Մայր Աթոռ սբ Էջմիածինը հունվարի 10-ին հրավիրում է ժողովրդին աղոթքի՝ պատերազմի հետևանքով գերեվարվածների, անհետ կորածների և նրանց տունդարձի համար։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնել են, որ բոլոր եկեղեցիներում պատարագի ավարտին կկատարվի մասնավոր աղոթք։
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո Հայաստանում բազմաթիվ զինծառայողներ անհետ կորած են համարվում, նրանց հստակ թիվը պաշտոնապես առայժմ հայտնի չէ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ հայ զինծառայողներից մի քանի տասնյակ գերի կա Ադրբեջանում, սակայն այդ երկիրը թաքցնում է գերեվարվածների իրական թիվը։






