Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։
ԱԱԾ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։
Նշվում է, որ այս թեմաներով շփումները շարունակվում են։
Ավելի վաղ հանդիպման մասին տեղեկություններ էին տարածել Telegram-ի որոշ ալիքներ։






