Ուսումնական հաստատություններում պետք է պահպանվեն ջեռուցման նորմերը` առնվազն 18-22 աստիճան ցելսիուս, տեղեկացնում է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
Հունվարի 11-ից ուսումնական գործընթացը վերսկսվել է։
Հանրակրթական հաստատություններում վառարանային ջեռուցումն արգելվում է։
Ըստ Առողջապահության նախարարության համապատասխան որոշման՝ դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան ցելսիուս տաքություն պետք է ապահովվի։
Հաստատությունների շենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում:
Նախադպրոցական կազմակերպությունների շենքերը պետք է ապահովված լինեն կենտրոնացված ջեռուցման և օդափոխության համակարգերով:
Ջեռուցման նորմերի խախտումների դեպքում կարելի է զանգահարել ՀՀ ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։
Գյուղական բնակավայրերում մեկ հարկանի մսուր-մանկապարտեզների շենքերում (50 տեղից ոչ ավելի) թույլատրվում է վառարանային ջեռուցում: Վառարանի բացվածքը փակվում է հերմետիկ դռնով։
Ջեռուցման նորմերի պահպմանման պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից:






