«Երևան» հիմնադրամի միջոցներից 24 միլիոն դրամ է հատկացվել «Գազելները» թաղանթապատելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Քանի դեռ դուք քննարկում եք Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց ծայրն անգամ չի երևում, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ «Երևան» հիմնադրամի միջոցներից 24 միլիոն դրամ է հատկացվում «Անահիտ Սուքիասյան» Ա/Ձ-ին 100 «Գազել» «մշակված դիզայնին համապատասխան թաղանթապատելու նպատակով»։ 24 միլիոն դրամ գազելներին «պլյոնկա» փակցնելու համար։ Բառեր չեմ գտնում սա մեկնաբանելու համար», – գրել է Խաժակյանը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ հունվարից մայրաքաղաքում կշահագործվի 40 փոքր ավտոբուս։ Մարությանը հայտարարել էր, որ դրանք հարմարեցված են սայլակներով ներս մտնելուն, ցածր հատակով են։






