AM
2 March 2009 - 16:06 AMT

ՀՀ Կրթության նախարարությունը քննարկել է ԵՄ կողմից լրացուցիչ ֆինանսավորման հարցը

ՀՀ կրթության – գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը մարտի 2-ին աշխատանքային հանդիպում ունեցավ Եվրամիության «Տեխնիկական աջակցություն ՀՀ ԿԳ նախարարությանը` մասնագիտական կրթության – ուսուցման ոլորտում» ծրագրի ղեկավար – միջազգային փորձագետ պարոն Օլիվեր Դիսի հետ: Ինչպես հաղորդել են Կրթության նախարարությունում, հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում նախնական – միջին մասնագիտական կրթական բարեփոխումների շրջանակում իրականացվող միջոցառումները, մասնավորապես, Որակավորումների ազգային շրջանակի մշակման առանձնահատկություններն ու առկա խնդիրները: Նախարարի տեղակալն, անդրադառնալով Շրջանակի ձ-ավորման անհրաժեշտությանը, նշեց, որ դրանց հիմքում պետք է ընկած լինեն աշխատաշուկայի զբաղմունքների դասակարգիչը, մասնագիտական կրթական չափորոշիչները, ինչպես նա- մասնագիտական կրթությանը ներկայացվող ժամանակակից աշխատաշուկայի պահանջները: Ծրագրի ղեկավար Օլիվեր Դիսին առաջարկեց ձ-ավորել աշխատանքային խումբ, որն, ըստ առկա տեխնիկական առաջադրանքի, կմշակի Որակավորումների ազգային շրջանակի նախագիծը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ապրիլին անցկացնել -ս մեկ աշխատանքային հանդիպում` կատարված աշխատանքները գնահատելու – եվրոպական որակավորումների չափանիշներին դրանց համապատասխանությունը որոշելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նա- Հայաստանում գործող 12 բազմագործառութային քոլեջում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը, ինչպես նա- Եվրամիության կողմից 2010-2012 թվականներին լրացուցիչ ֆինանսական աջակացության տրամադրման խնդիրը: