AM
14 Հունվար 2021 - 07:39 AMT

ԱԻՊԾ․ Խնածախում և Այգեստանում չպայթած զենք-զինամթերք կվնասազերծվի

Հունվարի 14-ի ընթացքում՝ մինչև ժամը 14:00-ն, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում պարբերաբար կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: Այդ մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Խնդրում ենք խուճապի չմատնվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվության համար կարելի է զանգահարել ծառայության 911 ահազագման կենտրոն։