AM
14 Հունվար 2021 - 08:17 AMT

Քարին տակի մոտից կնոջ մարմին է հանվել․ Հունվարի 14-ին որոնումներ չեն լինի

Հունվարի 13-ի որոնողական աշխատանքների ընթացքում Քարին տակի հատվածից հայտնաբերվել է մեկ քաղաքացիական անձի մարմին: Այդ մասին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը, գրում է Aysor.am-ը։

Իր հերթին, Armenpress-ը նշում է, որ զոհվածը 58-ամյա կին էր, գտնվել է տան բակում․ հարազատները ճանաչել են նրան։

Հունվարի 14-ին մարմինների որոնողական աշխատանքներ չեն լինելու։

«Դա պայմանավորված չէ երեկվա դեպքի հետ։ Ադրբեջանցիներն այսօր տեղանքում աշխատանք են իրականացնում։ Որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը», – ասել է Հունան Թադևոսյանը։

Հունվարի 13-ին Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, նրա վիճակը կայուն ծանր է։ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: