ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հորդորում է երեխաների ու հատկապես մանկահասակ երեխաների լուսանկարները Ֆեյսբուքում և սոցիալական այլ ցանցերում հրապարակելիս ցուցաբերել առավելագույն զգուշություն:
«Նկատի ունեցեք, որ դուք այդ քայլով կորցնում եք ձեր երեխայի լուսանկարի նկատմամբ մասնավորության (privacy) ակնկալիքը: Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն հաջորդ վայրկյանից։ Դա խոցելի է դարձնում երեխային ու նաև առաջին հերթին ծնողներին», – ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։
Նա հավելել է, որ երբեք չի կարելի ենթադրել, թե ում կողմից և ինչ նպատակով կարող է երեխայի նկարն օգտագործվել։
«Ցավոք, սոցիալական ցանցերը ու երևի թե հատկապես Ֆեյսբուքը հեղեղված են վիրավորանքներով ու ատելությամբ և այլ անօրինական երևույթներով»,- գրել է Թաթոյանը:






