Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Վարչապետն առանձին հանդիպումներ է ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի և Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող գերիների հետ վերադարձին, 2021-ին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը և տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Վարչապետը լսել է կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ խորհրդարանական եւ հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Վարչապետն ընդգծել է, որ կառավարության ղեկավարի պաշտոնը կարող է թողնել միայն ժողովրդի որոշմամբ, և հասկացրել, որ քվեն վերահաստատելու դեպքում կշարունակի պաշտոնավարել։






