AM
15 Հունվար 2021 - 10:36 AMT

Կոնջորյանն ԱԺ պաշտպանության հանձնաժողովում փոխարինել է «Իմ քալը» լքած Կարապետյանին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում «Իմ քայլից» մանդատը վայր դրած պատգամավոր Տիգրան Կարապետյանին կփոխարինի մեկ այլ իմքայլական՝ Հայկ Կոնջորյանը, այս մասին հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։

Վերջինս նշել է, որ Կոնջորյանին ներկայացրել է նաև ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում որպես պահեստային անդամ։

Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունից հետո «Իմ քայլը» խմբակցությունը լքել են պատգամավորներ Վարդան Աթաբեկյանը, Գոռ Գևորգյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը, Սոֆյա Հովսեփյանը։