AM
18 Հունվար 2021 - 10:44 AMT

Վարչապետն առաջարկել է առողջապահության փոխնախարարին նախարար նշանակել

Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություն է ստացել առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել գերատեսչության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին, PanARMENIAN.Net-ին ասաց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

«Վարչապետն առաջարկել է առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել Անահիտ Ավանեսյանին», – նշել է նա։

Հունվարի 18-ին վարչապետն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահին։ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել փաստաթուղթը։

Մամուլում տեղեղեկություններ են շրջանառվում, թե Թորոսյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար` փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին: