AM
18 Հունվար 2021 - 13:50 AMT

ԶՈւ պատվո պահակում ծառայել ցանկացողները կարող են դիմել մինչև հունվարի 30-ը

ՀՀ ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները պետք է դիմեն մինչև հունվարի 30-ը։

Ձմեռային զորակոչի շրջանակում զորակոչիկներին ՀՀ ԶՈւ ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով փետրվարի 2-ին և 3-ին N զորամասի տարածքում իրականացվելու է ընտրություն:

Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացողները մինչև հունվարի 30-ը կարող են դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատներ), տեղեկացնում է ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։