AM
19 Հունվար 2021 - 09:06 AMT

Լարսը փակ է, ռուսական կողմում 730 բեռնատար է կուտակվել

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, հայտնում են Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ռուսական կողմում կա կուտակված 730 բեռնատար ավտոմեքենա: