AM
20 Հունվար 2021 - 12:50 AMT

Սինանյանը Փաշինյանի որոշմամբ կգործուղվի Արցախ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը հունվարի 22-24-ը ներառյալ կգործուղվեն Արցախ։

Նրանք գործուղվում են հետպատերազմյան շրջանում սփյուռքի ներուժի թիրախային աջակցության կազմակերպման հարցերի շուրջ Արցախի պետպաշտոնյաների հետ հանդիպելու, քննարկումներ ունենալու և գործող ծրագրերի բարելավմանն ուղղված աշխատանքների պլանավորման համար։

Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում նրանք վարչապետի աշխատակազմ կներկայացնեն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: