AM
21 Հունվար 2021 - 11:10 AMT

Պարգև սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը։

1989 թվականի մարտին Պարգև եպս. Մարտիրոսյանը նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ։ Պարգև Սրբազանին «Արցախի հերոս» կոչում է շնորհվել 2014-ին։