AM
3 March 2009 - 14:38 AMT

Հայաստանի սոցապահովման նախարարությունում չգիտեն թոշակների վճարման ձգձգման մասին

Դոլարի փոխարժեքի կտրուկ աճը դրամի հանդեպ հանգեցրել է թոշակների վճարման հետաձգման: Վրդովված թոշակառուների հարցերին համապատասխան գերատեսչություններում հայտարարել են, որ այսօր, մարտի 3-ին կորոշվի թոշակների վճարման ժամկետը: Ընդ որում նշենք, որ օրենքով, թոշակները պետք է վճարվեն յուրաքանչյուր ամսավա 1-10-ը:

Մինչդեռ, ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հավաստիացրել աշխատանքի ու սոցիալական ապահովման նախարարության սոցիալական ապահովագրման ու թոշակային ապահովման վարչության պետ Սմբատ Սայանը, թոշակները Երեւանում ժամանակին են վճարվում: «Արդեն 5 տարի է ինչ Հայաստանում թոշակները ժամանակին են վճարվում»,-հայտարարել է նա: Ս.Սայանը հրաժարվել է մեկնաբանել դրամի անկման հնարավոր ազդեցությունը թոշակների վճարման վրա` համարելով հարցը ժամանակավրեպ: