Հունվարի 21-ի ուշ երեկոյան Նախիջևան-Հայաստան սահմանային գոտում 5 բալանոց երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում և Սյունիքի մի շարք բնակավայրերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ 3․8 մագնիտուդով երկրաշարժը Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է տեղական ժամանակով ժամը 23:23 (Գրինվիչի ժամանակով ժամը 19:23)՝ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։
Հնարավոր ավերածությունների, տուժածների մասին հաղորդումներ չկան։






