AM
22 January 2021 - 08:58 AMT

ԱԽ ընդլայնված կազմով խորհրդակցություն՝ Փաշինյանի և Արցախի նախագահի գլխավորությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն:

Վարչապետը նշել է, որ նման կազմով խորհրդակցություններ ավելի հաճախ է պետք անցկացնել, որպեսզի գործողությունները լինեն համադրված։

Փաշինյանը կարևորել է խորհրդակցությանն Արցախի նախագահի մասնակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, մարտավարական և ռազմավարական առումով հետագա անելիքների պլանավորման համատեքստում:

Կառավարության ղեկավարը նշել է, որ քննարկեկու են օրակագային ընթացիկ հարցեր։