Հուլիսի 17-ին տարածաշրջանային այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Լիդի Պոլֆերը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, նույն օրը երեկոյան Լ. Պոլֆերը կհանդիպի ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Հուլիսի 18-ին Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավարը կհանդիպի ՀՀ նախագահին, արտաքին գործերի նախարարին: Այցի շրջանակներում Պոլֆերը կայցելի Ազգային ժողով, որտեղ կհանդիպի ԱԺ խոսնակին եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին: