Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանին նշանակել է կոմիտեի նախագահ:
Որոշումն ընդունվել է Կառավարության նիստում։
Ղուլարյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ասելով, որ գիտակցում է պատասխանատվության աստիճանը:
Ավելի վաղ վարչապետը Ղուլարյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին որոշում էր ստորագրել:
Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել էր փետրվարի 5-ին, փետրվարի 10-ին՝ կալանավորվել։ Նա մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու համար, ինչը նա խոստովանել է։
Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի մարտի 21-ին։






