AM
27 Հունվար 2021 - 08:38 AMT

ՊՆ․ Հունվարի 28-ին տոնական միջոցառումներ չեն լինի

Զինված ուժերի կազմավորման 29-ամյակի առթիվ տոնական մեծ հանդիսավոր միջոցառումներ չեն անցկացվի, փոխանցում են Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մեծ տոնական միջոցառումներ չեն լինելու, ինչպես լինում էր ամեն տարի: Բավարարվելու ենք ընդամենը զորամասերում և զորամիավորումներում միջոցառումներով»,- հայտնել են ՊՆ-ից։

Հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձը: