AM
29 Հունվար 2021 - 11:38 AMT

ԱԱԾ․ Բադասյանին կալանավորելու համար դատարան միջնորդություն է ներկայացվել

Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը ձերբակալված է, նրան կալանավորելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան, PanARMENIAN.Net-ին ասացին Ազգային անվտանգության ծառայությունից։

Բադասյանը բերման է ենթարկվել հունվարի 28-ին «Եռաբլուրում» արած հայտարարություններից հետո, երբ նշել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև թշնամու: Նրա խոսքով՝ «թշնամուն պետք է հեռացնել՝ ընդուպ մինչև զենքի միջոցով»։ Դրանից հետո նա բերման էր ենթարկվել ԱԱԾ, Բադասյանի դեմ քրգործ կա։