AM
1 Փետրվար 2021 - 09:28 AMT

Բաբայանն ազատման դիմում է գրել Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Բաբայանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տրված հնարավորության, գործընկերներին՝ համագործակցության համար։

Բաբայանը Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018-ի հունիսին։